Վանաձորում 9-ամյա երեխայի վիճակը ծանր է, նա թեթեւ կոմայի մեջ է: Araratnews.am-ին ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը:
Մամուլի խոսնակի տեղեկացմամբ երեխայի վիճակը ծանր է, կա մի փոքր դրական տեղաշարժ: Նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է:
Հիշեցնենք՝ Վանաձորում 9-ամյա երեխան ընկել է 2-րդ հարկից, բազմաթիվ կոտրվածքներ ստացել, տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն, այնտեղից էլ Երեւան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Սոնա Դավթյան