տուն Հասարակություն 2-րդ զորամիավորումում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք․ ՊՆ

2-րդ զորամիավորումում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք․ ՊՆ

151
0

Հաստիքային հրաձգային զենքի տիրապետման հմտությունները կատարելագործելու նպատակով մարտի 27-ին 2-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:

Անձնակազմը հաջողությամբ կատարել է կրակային վարժությունները, խոցել կրակադաշտի բոլոր թիրախները և գրանցել բարձր արդյունքներ:

Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը։