տուն Լուրեր 1oo°-ի հանրային քննարկումը Հյուսիսային պողոտայում (տեսանյութ)

1oo°-ի հանրային քննարկումը Հյուսիսային պողոտայում (տեսանյութ)

171
0

Նոյեմբերի 8-ին Հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ 1oo°-ի  հանրային քննարկումը: Քննարկման ժամանակ հնչեցին կարծիքներ ինչպես տրանսպորտի խնդրի, այնպես էլ օրակարգային այլ խնդիրների վերաբերյալ:

«Քաղաքացիական Գիտակցություն» ՀԿ-ի ներկայացուցիչը ներկայացրեց   շարժումներին ավելի կազմակերպված, համակարգված բնույթ տալու իրենց առաջարկը: Առաջարկվում էր ստեղծել համակարգող խորհուրդ, որը կզբաղվի օրակարգային հարցերի մշակմամբ և նախագծմամբ, առկա լինեն հատուկ ստորաբաժանումներ՝ ըստ խնդիրների ոլորտների՝ յուրաքանչյուրն իր համակարգող խմբով, որոնց անդամների կազմը քննարկման կդրվի հանրային հանդիպումների ժամանակ:

Առաջարկվեց նախաձեռնությանը տալ ավելի լայնամասշտաբ ձև` պայքարելով ոչ միայն տրանսպորտի ապօրինի թանկացման դեմ, այլ նաև նախաձեռնությունը դարձնել համընդհանուր պլատֆորմ՝ սոցիալական, բնապահպանական և մի շարք այլ խնդիրների լուծման համար։

Հնչեցվեց առաջարկ ինքնակազմակերպվել և գնալ Մարց գյուղ՝ օգնելու գյուղացիներին՝ կանխել ապօրինի հէկի շինարարությունը:

Մի քանի մասնակիցների կողմից առաջարկվեց համաերևանյան հանրաքվե անցկացնել տրանսպորտի գնի թանկացման հետ կապված, ներգրավել իրավաբանների, ովքեր պատրաստակամություն կհայտնեն ձևակերպել և ընթացք տալ գործին, դիմել ԿԸՀ:

Առաջարկվեց  հատուկ կենտրոնանալ տեղեկատվական թռուցիկներ բաժանելու, հանրությանը վերահաս վտանգի մասին լիարժեքորեն տեղեկացնելու վրա, ինչպես նաև միջոցներ ու եղանակներ գտնել՝ բուհերում ուսանողների հետ աշխատանքներ տանելու համար, քանի որ կա խոսակցություն, որ ուսանողների համար քաղաքային իշխանությունները մտածում են տրանսպորտի գինը թողնել անփոփոխ՝ դրանով իսկ ակնկալելով դուրս մղել ուսանողությանը պայքարի մասնակցության շրջանակից:
Եղան նաև ավելի ռադիկալ առաջարկներ, օրինակ` տրանսպորտի որոշ գծերի բլոկադա, որը կհանգեցնի տրանսպորտային համակարգի կոլապսի` ստիպելով քաղաքապետարանին չեղյալ համարել իր որոշումը:

Կարծիք հնչեց, որ պետք է նամակով հանդես գալ և պահանջել, որ քաղաքապետարանը տրամադրի սակագնի բացվածքը, որում կարող ենք տեսնել, թե հաշվարկն ինչպես է կատարվել, ինչպես նաև պահանջ ներկայացնել, որ հանրային տրանսպորտը հարկային դաշտ մտնի:

1oo°-ի հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին, Ժամը 18:30-ին, Հյուսիսային պողոտայի սկզբնամասում՝  Beeline-ի հարևանությամբ:

Մանրամասները տեսանյութում.

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here