տուն Լուրեր Բլոգ 1999թ. հոկտեմբերի 27-ին ներսի ուժերը ուզուրպացրին իշխանությունը

1999թ. հոկտեմբերի 27-ին ներսի ուժերը ուզուրպացրին իշխանությունը

144
0

styopa

1999թ. հոկտեմբերի 27-ին, մեղմ ասած, ներսի ուժերը ուզուրպացրին իշխանությունը եւ թագուհուց վերածվեցին լիակատար խանի, արտաքին ուժերն էլ վախացրեցին Հայաստանի աչքը, որ հանկարծ, իբրեւ ինքնիշխան պետություն, իրեն շատ չերեւակայի: Գիտեմ, որ Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի վերաբերյալ շատ տարբեր կարծիքներ կան: Տեսակետներից յուրաքանչյուրի կրողն իր փաստարկներն ունի: Բայց, կարծում եմ, անհերքելի է, որ նրանց վերացնելուց հետո Հայաստանի ինքիշխանության կորը հաջորդած տարիներին գահավիժեց ներքեւ եւ «երկիշխանությունը վերացրած» Քոչարյանը՝ հլու հնազանդ օտարին հանձնեց բոլոր այն ռազմավարական ակտիվները, որ ուներ Հայաստանը՝ ԲԷՑ-եր, հեռախոսակապ /արդեն իսկ Լեւոն-Տեր-Պետրոսյանի շրջանից մեկնարկած կասկածելի գործարքով/, էներգետիկ համակարգ, Հայաստան-Իրան գազամուղ, հսկա գործարաններ՝ «գույք պարտքի դիմաց»: Ու վերջում հասանք այն օրվան, երբ ակնարկվում է, թե ԵՏՄ-ին միանալը հարկադրված որոշում էր /Սերժ Սարգսյանի շրջապատ/, անդառնալի էր /Լեւոն տեր-Պետրոսյան/, Ռոբերտ Քոչարյանն էլ որպես այս ամենը մեծիմասամբ իրականացրած մեկը, լռում է: Այո, իսկ այդ ամենը անդառնալի է դարձվել ՆԱԵՎ 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո, երբ ձեռք-ձեռքի տված օտարեցին պետության ինքնուրույնության, ինքնաբավության լրջագույն հիմքեր՝ ժողովրդի իշխանությունից մինչեւ ռազմավարական ձեռնարկություններ:
Հոկտեմբերին 27-ին Ռոբերտ Քոչարյանը «թրաշված չէր» ժողովրդին ուղերձով դիմելու համար, Սերժ Սարգսյանը՝ «Հայաստանում չէր», Լեւոն տեր-Պետրոսյանն էլ կոչ արեց համախմբվել «չթրաշված» նախագահի շուրջ…

Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը: