տուն Արցախ 1991թ.-ի որոշմամբ պահպանվեց հայի ինքնությունը Արցախում. Աշոտ Ղուլյան

1991թ.-ի որոշմամբ պահպանվեց հայի ինքնությունը Արցախում. Աշոտ Ղուլյան

128
0

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդգծում է, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվել է շատ կարևոր որոշում՝ պահպանելու հայի ինքնությունը պատմական հայկական Արցախում:

Այս մասին ասել է ԱՀ Ազգային  ժողովի  նախագահ   Աշոտ  Ղուլյանը: Նա նշել է, որ    հայ   ժողովուրդը   կարողացել  է   համախմբվել   և  1988  թվականի  հայկական  ազգային  ուժերն  ուղղորդել ազատության  ու  անկախության   պայքարին:

«Կարծում  եմ՝    տարեցտարի  մենք   ազգովի  պետք   է   ավելի    ամուր   լինենք,  հաստատակամ  ու  անզիջում՝  անառիկ   պահելով  մեր  սահմաններն  ու   պետականությունը: Մեր   վերջնական  նպատակը  մեծ  ու  հզոր   ամբողջական      հայկական    պետություն   ունենալու  երազանքն    իրականություն  դարձնելն    է»,- ավելացրել  է Ղուլյանը: