«1991-ին ընտրեցիք անկախություն, դուք էլ կերեք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Պետդումայի նախկին պատգամավոր, Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր, ՌԴ հանրային պալատի ներկայացուցիչ, քաղաքագետ-տնտեսագետ Սերգեյ Մարկովն՝ անդրադառնալով Հայաստանին մատակարարվող ռուսական գազի ներկայիս գնին, ՀՀ-ում սպառողին հասնող գնին և ընդհանրապես հայ-ռուսական գազային պայմանագրերի վերաբերյալ հայաստանյան հանրության բացասական տրամադրություններին:
Նա նշեց, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը շատ կարևոր հանգրվան է վերջինիս համար, որի շրջանակում Ռուսաստանն իջեցրեց գազի գինը, սակայն ՌԴ-ն չի կարող վերահսկել ՀՀ կառավարության աշխատանքը, ավելին՝ ՌԴ-ն չի հավակնում ՀՀ կառավարության գործունեության վերահսկողությունն իրականացնել: Նրա գնահատմամբ՝ կառավարության կամքն է գազը մատակարարել սպառողին այն գնով, որով որ ցանկանում է: Բայց, ըստ նրա, իրենց խնդիրն է ապագայում դա զարգացնելը:
«Դուք, ինչպես ասում են, ինքներդ դա ցանկացաք: 1991 թ. որևէ մեկը ձեզ չէր ստիպում անկախության ձգտել: Դուք եք ընտրել այս ճակատագիրը, դուք էլ կերեք»,- նշեց նա: Վերջինս նաև չբացառեց, որ վերջնական տարբերակում սպառողի համար գազի գինը իջնի, բայց՝ ոչ միանգամից: Սերգեյ Մարկովի պարզաբանմամբ՝ դա ՀՀ կառավարության շահերի հարցն է, որոնց ինքն այդքան էլ տեղյակ չէ: «Միգուցե նրանք դրանից որոշակի շահ ունեն: Ինձ համար բարդ է դա պատճառաբանել, միգուցե դա տնտեսապես իսկապես պատճառաբանվում է, միգուցե պարտքեր ունեն և կա որոշում հետո իջեցնել այդ գինը»,- նշեց նա:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում: