տուն Հասարակություն Բժիշկ 1990-ականներից Հայաստանում կիսով չափ նվազել է մանկական մահացության թիվը. ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ

1990-ականներից Հայաստանում կիսով չափ նվազել է մանկական մահացության թիվը. ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ

165
0

big_1391763002_6574069

1990-ականներից կիսով չափ նվազել է մանկական մահացության թիվը: Այս ոլորտում խնդիրը կայանում է նրանում, մահացությունների քանակը կրճատվել է, բայց վերջին հինգ տարիներին թիվը գրեթե չի փոխվում,- այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հաղորդակցության հարցերով պատասխանատու Զառա Սարգսյանը:

Երեխայի իրավունքների ոլորտում ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թերսնման հարցում բավական մեծ խնդիր կա հատկապես դպրոցահասակ երեխաների, ինչպես նաև ներարգանդային կյանքում գտնվող երեխաների շրջանում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ դպրոցականները պարբերաբար բուժզննում չեն ստանում, մեծ է դեպրեսիա ունեցողների թիվը: Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ը ծրագիր է անցկացնում ամբողջ հանրապետությունում թերսնուցման խնդրի կրճատման հետ կապված: Թերսնուցումը նաև կապված է կրծքով կերակրման դեպքերի կրճատմամբ:

Ըստ նախնական վիճակագրական տվյալների` Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ իջել է աղքատության ցուցանիշը, բայց երեխաների համար գրանցվել է աղքատության աճ: