տուն Քաղաքական Միջազգային 1990-ից ի վեր՝ միջին կանխատեսվող տարիքն աճել է 6 տարով. Առողջապահության համաշախրահյին...

1990-ից ի վեր՝ միջին կանխատեսվող տարիքն աճել է 6 տարով. Առողջապահության համաշախրահյին կազմակերպություն

99
0

prodoljitelnost-jinzi

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է «Առողջապահության 2014 թվականի համաշխարհային վիճակագրությունը», որում ներկայացրել է աշխարհում կյանքի միջին տևողության մասին տվյալներ:

Գնահատականների ուսումնասիրությունը թույլ է տվել պնդել, որ 2012 թվականին ծնված աղջկա սպասվող տարիքը կազմում է 73, իսկ տղայինը` 68 տարի: Սա 6 տարով ավելի է 1990 թվականին ծնված երեխաների կանախտեսվող տարիքից:

Ամենամեծ առաջընթացը գրանցվել է ցածր եկամտով բնակչություն ունեցով երկրներում: Այստեղ կանխատեսվող միջին տարիքը ավելացել է 9-ով: Այդ երկրների թվում են Լիբերիան, Եթովպիան, Մալդիվյան կզիները, Կամբոջան, Թիմորը, Լեշտեն և Ռուանդան: Սակայն, մինչև հիմա հարուստ և աղքատ երկրներում կանխատեսվող միջին տարիքի միջև կա մեծ տարբերություն: Բարձր եկամտով բնակչություն ունեցող երկրներում տղայի համար կանխատեսվող միջին տարիքը կազմում է 76, ինչը 16 տարով ավելի է ցածր եկամտով բնակչություն ունեցող երկրների համար: Աղջիկների դեպքում այդ տարիքը կազմում է 19` համապատասխանաբար 82 և 63 տարի:

Կանանց միջին կանխատեսվող տարիքը ամենաշատը Ճապոնիայում է (87 տարեկան), որին հետևում են Իսպանիան, Շվեյցարիան և Սինգապուրը: 9-ը երկրում տղամարդու միջին կանխատեսվող տարիքը բարձր է 80-ից 9 երկրներում, որոնց ցուցակը գլխավորում են Իսլանդիան, Շվեյցարիան և Ավստրալիան: