Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի եռակի չեմպիոն հռչակված Պելեն մեկնաբանել է Բրազիլիայի հավաքականի առաջատար Նեյմարի վնասվածքը, որ վերջինս ստացել էր Մունդիալ 2014-ի 1/4 եզրափակիչ Կոլումիայի դեմ խաղում: Այս մասին տեղեկանում ենք Diario AS-ից:
«Ցավալի է գիտակցել, որ Նեյմարն այլևս չի խաղա այս մրցաշարում: 1962թ.-ի աշխարհի առաջնությանը ես նույնպես վնասվածք ստացա, բայց Աստված Բրազիլիային պարգևատրեց մրցաշարում տարած հաղթանակով: Հույս ունեմ, որ նույնը կպատահի մեր թիմի հետ նաև աշխարհի այս առաջնության ժամանակ», — շնել է ֆուտբոլի արքան:
Նշենք, որ գոտկային երրորդ ողի կոտրվածքի պատճառով Նեյմարն այլևս չի մասնակցելու Մունդիալ 2014-ի հանդիպումներին և բաց կթողնի 4-6 շաբաթ: