տուն Տնտեսական 19 տեղանոց 1 ինքնաթիռով նոր ազգային փոխադրող

19 տեղանոց 1 ինքնաթիռով նոր ազգային փոխադրող

240
0

5002545

2011թ. հոկտեմբերին ստեղծվել է SKY NET ավիաընկերությունը, որը սեփականության իրավունքով ձեռք է բերել JetStreem 32 անգլիական արտադրության 19 տեղանոց երկշարժիչային օդանավ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակլ ասաց SKY NET ավիաընկերության տնօրեն Գրիգորի Վարդանյանը: Նրա խոսքով՝ այդ ինքնաթիռը ընդունակ է կատարել 1200կմ շառավիղով չվերթներ: Ընկերությունը կարող է չվերթներ իրականացնել Հայաստանի ներսում՝ Երևան-Ղափան, Երևան-Գյումրի, Երևան-Ստեփանակերտ ուղղություններով: Ընկերությունը կարող է ապագայում չվերթներ իրականացնել դեպի Բաթումի, Թբիլիսի և Թավրիզ ուղղություններով, որոնց դեպքում տոմսի արժեքը կլինի 40 հազար դրամ (միայն գնալը):

Հանրային խորհրդի Ֆինանսա-բյուջետային և տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ նշեց, որ Air Armenia  ընկերության հետ միասին այս նոր ընկերությունը հիմք կդնի նրան, որ կայանան տեղական ավիափոխադրողները՝ բաց երկնքի քաղաքականության պայմաններում: «Սա պետք է ունենա զարգացում և այդ զարգացումը ավարտվի նրանով, որ մենք ունենանք մի քանի ազգային ընկերություններ և պետությունը պետք է աջակցի սրան»,- ասաց Վ. Սաֆարյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here