տուն Հասարակություն 19-ամյա երիտասարդը օպտիկայի խանութից 200-ից ավելի ակնոց էր հափշտակել ու բռնվել

19-ամյա երիտասարդը օպտիկայի խանութից 200-ից ավելի ակնոց էր հափշտակել ու բռնվել

155
0

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Կոմիտասի պողոտայում գտնվող օպտիկայի խանութի դուռն ու գողացել 206 ակնոց:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները գողությունը կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինեն, Արամ Խաչատյան փողոցի 19-ամյա մի բնակիչ, մշտական բնակության վայր չունեցող անչափահաս ընկերոջ հետ:

Ստացված տեղեկություններն իրացնելով` հոկտեմբերի 25-ին քրեական հետախույզները 19-ամյա երիտասարդին հայտնաբերել և ներկայացրել են քննչական բաժին:

Նա տվել է խոստովանական ցուցմունք, ներկայացրել գողոնը:
Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:
Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here