Էկվադորում կայացած մարզահավաքի ժամանակ «Աստանա» հեծանվային թիմի 18-ամյա ղազախ հեծանվորդ Երլան Պերնեբեկովը մահացել է գլխուղեղի կաթվածից։ Այս մասին հաղորդում է Sports.kz-ն։
«Հեծանվորդն «Աստանա» թիմի հետ միասին եղել է Էկվադորի մարզահավաքին։ Մարտի 14-ի գիշերը՝ հերթական մարզումից հետո, Պերնեբեկովը ուժեղ գլխացավով տեղափոխվել է հիվանդանոց։ Ինչպես հայտնել են բժիշկները, մարզիկի մոտ պայթել է երակը, որն էլ գլխուղեղի կաթվածի պատճառ է դարձել», — հայտնել են թիմի ներկայացուցիչները։
Այս պահին «Աստանայի» ղեկավարությունը Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչների հետ քննարկում է Պերնեբեկովի մարմինը հայրենիք տեղափոխելու հարցը։