ԱՄՆ-ում մահացել է Սեմ Բըրնզը, պատանի, ով տառապում էր պրոգերիա գենետիկական հազվագյուտ հիվանդությամբ, որի ժամանակ մարդու օրգանիզմը դատապարտված է վաղաժամ ծերացման։ Բըրնզը, ում պայքարը մահվան հետ դարձել էր անբուժելի հիվանդների համար կյանքի ծարավի խորհրդանիշ, մահացել է Բոստոնում՝ 17 տարեկան հասակում։
Ըստ վիճակագրության այս հիվանդությամբ տառապում է 1մլն-ից մեկը։ Բըրնզը նկարահանվել էր «Կյանքը Սեմի տեսանկյունից» վավերագրական ֆիլմում, որը ձեռք էր բերել ժողովրդականությունեւ առաջադրված էր «Օսկարի» մրցանակի։
Չնայած այն բանին, որ գանը, որը պատասխանատու էր հիվանդության համար, հեռացվել էր 2003թ. գիտնականների կողմից, որոնց մեջ էր նաեւ Սեմի մայրը, հիվանդությունը մինչ օրս համարվում է անբուժելի։ Պրոգերիայով հիվանդները ապրում են միջինը 13 տարի։