«ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն արձագանքել է մեր թերթի նախորդ համարներից մեկում հրապարակված «Թոշակառուն Հովիկ Աբրահամյանին մինչև ամսի 5-ը ժամանակ է տվել» վերնագրով հրապարակմանը, որում սոցիալական ծանր պայմաններում ապրող թոշակառու Ռիմա Թալանչյանը խորհրդարանի խոսնակին նամակ էր գրել՝ պահանջելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը քննարկելու փոխարեն՝ վերանայել կենսաթոշակների բարձրացման հարցը։
«Եթե մինչև ամսի 5-ը իմ նամակին չարձագանքեք ՝ սպանելու եմ հոգեկան հիվանդ տղայիս և ես էլ ինքնասպանություն եմ գործելու, որի համար դուք եք մեղավոր լինելու»,– սպառնացել էր թոշակառու կինը։ Այդ հրապարակումից հետո Հ. Աբրահամյանի անունից նրա տուն են այցելել ինչ-որ մարդիկ և փոխանցել 100 հազար դրամ։ «Ասացին Հովիկ Աբրահամյանն է ուղարկել։ Նրա կողմից ինձ 100.000 դրամ տվեցին և ասացին, որ նա հորդորել է նման ծայրահեղ քայլերի չգնալ, մանավանդ, որ թոշակները հունվար ամսից բարձրացնելու են»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։