«Անվտանգության խնդիր այսօր չկա դրված։ Սա միայն ենթադրությունների հիմքում ընկած հիպոթեզ է»,–մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը՝ անդրադառնալով այն հիմնավորումներին, թե Հայաստանը Մաքսային միությանն անդամակցել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ «Խնդիրն անվտանգության հետ կապված չէ՝ մենք այդ նույն անվտանգության խնդիրը տարիներ առաջ ՌԴ-ի հետ լուծել ենք՝ լա՞վ, թե՞ վատ, դա այլ հարց է, բայց խնդիրը լուծված է։ Ասոցացման համաձայնագրին դեմ քաղաքական գործիչները, երբ լուրջ արգումենտ չունեն, բերում են անվտանգության խնդիրը։ Փաստ չունեն, չեն կարողանում հիմնավորել, թե ինչու է ՄՄ-ն լավ, ասում են՝ անվտանգություն կա, թե բա՝ մի մոռացեք: Սա անբարոյականություն է։ Գալիս են, ասում են՝ վայ աման, թուրքը կգա՝ մեզ կմորթի, կբռնաբարի, թե բա՝ ի՞նչ Եվրոպա։ Սա շառլատանություն է, անբարոյականություն, մտացածին, արհեստական հիմնավորում է»»,–գրում է թերթը։