տուն Մամուլ «168 Ժամ». Շանթի հետ

«168 Ժամ». Շանթի հետ

128
0

168 ժամԵրեկ մի խումբ ակտիվիստներ հավաքվել էին ՀՀ ազգային անվտանգության ծառայու­թյան շենքի դիմաց, որտեղ պահվում է «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար, նոյեմբերի 5-ի իրադարձությունների արդյունքում կալանավորված Շանթ Հարությունյանը: Ակտի­վիստները հայտարարել են, որ այդտեղ են եկել ցույց տալու, որ իրենք «Շանթի հետ են»: «Բոլոր նրանք, ովքեր Շանթին գիժ են համարում, մենք նրանց ենք գիժ համարում, որով­հետև Շանթն, ըստ մեզ, խենթ է, ով ուղղակի իր կյանքը նվիրել է իր հայրենիքին»,- ասել է ակտիվիստներից Վահան Հարությունյանը: ԱԱՇ շենքի առջև է եղել նաև Շանթ Հարություն­յանի որդին Շահեն Հարությունյանը: Նա ասել է, որ ինքը դիմում է գրել քննիչին՝ հորը տես­նելու համար, սակայն մինչ այժմ որևէ պատասխան չի ստացել: Շահեն Հարությունյանի խոսքով ընտանիքը որևէ տեղեկություն չունի Շանթ Հարությունյանից. «Ուզում եմ հե­տաքրքրվել նրա առողջական վիճակի մասին: Պապայի համար եմ պայքարում: Ինքը հո­գեկան խնդիրներ չունի»,- ասել է Շահենը: Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի նկատ­մամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն, սակայն դեռ հայտնի չէ, թե երբ է նա տեղափոխվելու հիվանդանոց:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here