«Մաքսային միության ներքո առևտրային ընթացակարգերը, միանշանակ, կպարզեցվեն, կհստակեցվեն, դա կնպաստի ՄՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, առևտրային պայմանների դյուրացմանը և, բնականաբար, սա իր հերթին՝ կնպաստի մրցակցության զարգացմանը Հայաստանում»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։
Նրա կարծիքով որքան առևտրային պայմանները բարելավվեն, դյուրանան, այնքան ավելի շատ տնտեսվարողներ կսկսեն զբաղվել բիզնեսով, շուկայի մասնակիցների թիվը կավելանա, և սա մրցակցության տեսակետից դրական ազդեցություն կունենա։ Շաբոյանը տեղեկացրել է, որ Մաքսային միության շրջանակներում ստեղծվելու է Մրցակցության հարցերով հանձնաժողով, որը պետք է իր ուշադրության տակ պահի հատկապես այն դեպքերը, որոնք վերաբերում են 2 երկրների միջև մրցակցության խնդիրներին, և շատ ավելի խիստ մոտեցում է դրսևորվելու այն տնտեսվարողների հանդեպ, որոնք գրանցված են մի երկրում և գործունեություն են իրականացնում այլ երկրում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։