տուն Մամուլ «168 Ժամ». Հայաստանի անունն էլ չկա

«168 Ժամ». Հայաստանի անունն էլ չկա

108
0

168 ժամ«Երեկ մեզ հայտնի դարձավ, որ «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիան կատարել է իր ընտրությունը, աջակցություն կստանա հարավաֆրիկյան Լեսոթո պետությունը։ Լեսոթոն այս տարի սեպտեմբերին հաջողությամբ ավարտել է նախկին 363 մլն դոլար արժողությամբ 5-ամյա ծրագիրը, որն օգնել է ընդլայնել կենցաղային և արդյունաբերական նպատակներով օգտագործվող ջրամատակարարումը, ամրապնդել երկրի առողջապահական համակարգը և վերացնել ներդրումներ իրականացնելու ճանապարհին առկա շատ խոչընդոտներ։ «Մենք անհամբեր սպասում ենք այս համագործակցության շարունակմանը և կօգնենք բասուտո ցեղախմբի մարդկանց ավելի բարեկեցիկ ապագա կերտել»,– ասել է ՀՄԿ գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Վ. Յոհանեսը։

ՀՄԿ խորհուրդը նաև որոշել է երկրորդ անգամ իր աջակցությունը տրամադրել և վերակնքել համաձայնագրերը Գանայի, Լիբերիայի, Մարոկկոյի, Նիգերիայի և Տանզանիայի հետ՝ այդ երկրներում զարգացման ծրագրերը շարունակելու համար։ Հայաստանի անունը չի էլ հիշատակվում ՀՄԿ հաղորդագրությունում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here