«Հայաստանը կարող էր ԱՄՆ–ի հետ լուրջ կերպով աշխատել միջուկային նոր ռեակտորի կառուցման, կապի արբանյակի արձակման ծրագրի, քաղաքացիական ավիահաղորդակցության կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ»,-մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱՄՆ-֊ում ՀՀ նախկին փոխդեսպան, ՀՀ ԱԳՆ Ռազմաքաղաքական վարչության նախկին պետ, վաշինգտոնաբնակ քաղաքագետ Արմեն Խարազյանը։ «Այս ամենը երևակայության արդյունք չեն՝ նշված բոլոր հարցերի շուրջ անցած 15 տարում Միացյալ Նահանգների հետ եղել են քննարկումներ, սակայն Հայաստանը հետևողականորեն խուսափել է հարցերին ընթացք տալուց գերադասելով չմտնել ամերիկացիների հետ նման գործարքների մեջ։ Պատճառն, ըստ իս, եղել է հոգեբանական (սառըպատերազմյան կարծրատիպեր և ռուսներին «չնեղացնելը»), թեև նշված բոլոր ծրագրերն էլ միանգամայն իրականանալի են»,֊ նշել է նա՝ ավելացնելով, որ այս քաղաքականության արդյունքն այն է, որ Հայաստանում որևէ լուրջ ամերիկյան ընկերության որևէ լուրջ ծրագիր չի իրականացվել»,–գրում է թերթը։