տուն Մամուլ «168 Ժամ». Ծերացումի սարսափից

«168 Ժամ». Ծերացումի սարսափից

137
0

168 ժամ«Ինչո՞ւ է կառավարությունը նախանձելի համառություն դրսևորում և շտապում հաջորդ տարվա սկզբից ներդնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը՝ չհամաձայնելով մեկ տարով հետաձգել օրենքի կիրառումը։ Որքան էլ զարմանալի հնչի՝ շտապողականության գլխավոր պատճառը Հայաստանի իշխանությունների լուրջ անհանգստությունն է ապագայի հանդեպ։

Բանն այն է, որ առկա բաշխողական համակարգը շուտով կարող է փլուզման վտանգի առաջ կանգնել՝ արտագաղթի պատճառով։ Բնակչության աշխատունակ մասի արտագաղթը հանգեցնում է բնակչության ծերացման, և կենսաթոշակառուներին «պահելու» բեռը գնալով ծանրանում է։ Կառավարությունը հասկանում է, որ ավելի քիչ թվով աշխատողներից հավաքված հարկերն ու սոցվճարները բավարար չեն լինելու թոշակները գոնե գնաճին համարժեք բարձրացնելու համար։ Դրա համար էլ կենսաթոշակառուին պահելու բեռն «էս գլխից» դրվում է կենսաթոշակառուի վրա»,–գրում է թերթը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here