տուն Մամուլ «168 Ժամ». Ծանր հարված վրացական ավտոմեքենաների բիզնեսին

«168 Ժամ». Ծանր հարված վրացական ավտոմեքենաների բիզնեսին

112
0

168 ժամ«Business Грзия-ի փոխանցմամբ, եթե Հայաստանը մտնի Մաքսային միության մեջ, ապա դա կարող է ծանր հարված հասցնել ավտոմեքենաների վրացական բիզնեսին։ Այս մասին հայտարարել է IAA Motors ընկերության տնօրեն Իրակլի Կուխիանիձեն. «Մաքսային միության մեջ մտնելն ինքնաբերաբար կհանգեցնի Հայաստանի համար մաքսատուրքերի բարձրացմանը։ Մենք մեքենաներ ենք բերում ՍՄՆ-ից, Եվրոպայից ու Ճապոնիայից, որոնց 50 տոկոսը վերաարտահանվում է Հայաստան։ Մաքսազերծման թանկացումը բացասաբար կազդի վաճառքի ցուցանիշների վրա։

Ժամանակին Մաքսային միության մեջ Ղազախստանի մտնելը մեծ հարված է հանդիսացել ընկերության համար»։

Նշվում է, որ Հայաստանը դեկտեմբերի 24-ին Մոսկվայում ստորագրելու է Մաքսային միության մեջ մտնելու «ճանապարհային քարտեզը»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here