Թերթն իր առաջնորդողում գրում է.
«Երեկ միանգամից երկու կարևոր իրադարձություն է տեղի ունեցել խորհրդարանում։ Նախագահ Սերժ Սարգպանն Ազգային ժողովին է ներկայացրել ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին առաջարկությունը, իսկ կրկին Սերժ Սարգսյանի կողմից որպես գլխավոր դատախազի թեկնածու ներկայացված Գևորգ Կոստանյանն անձամբ Է ներկայացել Աժ, ելույթ Է ունեցել ու պատասխանել պատգամավորների հարցերին։ Առաջին հայացքից՝ այս երկու իրադարձությունների միջև միակ ընդհանրությունն այն է, որ երկուսն Էլ առնչվում են արդարադատության համակարգին։ Բայց դրանց միջև կա ևս մեկ, շատ ավելի «բովանդակային» կապ կամ ենթատեքստ, որը կարելի Է համարել Սերժ Սարգսյանի թաքնված ուղերձը հասարակությանը։ Գևորգ Կոստանյանը՝ չնայած երիտասարդ տարիքին, ներկայացնում Է այն նույն համակարգը, որի գործունեության արդյունքում բազմաթիվ ճակատագրեր են խեղվել, տասնյակ մարդիկ դատապարտվել են այդ անարդարացի մեղադրանքներով, հարյուրավոր քաղբանտարկյալներ են հայտնվել անազատության մեջ, և այլն։ Մտածել, որ անձի փոփոխությամբ այդ համակարգը կարող Է փոխվել՝ իհարկե, միամտություն կլինի։ Այսինքն՝ Հայաստանում, ինչպես ընդունված Է ասել, արդարության ճգնաժամը շարունակվելու Է, մարդիկ չեն սկսելու հավատալ արդարադատությանը։
Այս պայմաններում՝ Գևորգ Կոստանյանի՝ Աժ-ում ունեցած ելույթին զուգահեռ համաներման առաջարկություն ներկայացնելով՝ Սերժ Սարգսյանը, ըստ Էության, ցույց Է տալիս, որ Հայաստանում շարունակվող անարդարության պայմաններում միայն ինքը կարող Է «արդարություն հաստատել»։ Սա ուղերձ Է այն մասին, որ Դատախազությունն ու, ընդհանուր առմամբ, արդարադատության համակարգը կշարունակի գործել «բարի ավանդույթներով», բայց մի քանի տարին մեկ համաներում կհայտարարվի, ինչի համար ազատության մեջ հայտնվածներն ու նրանց հարազատները պետք Է շնորհակալ լինեն, առաջին հերթին, երկրի նախագահին։ Ըստ ամենայնի, հենց այս նպատակով Է համաներման առաջարկությունն Աժ ներկայացվել այն օրը, երբ խորհրդարանում ելույթ պետք Է ունենար Գևորգ Կոստանյանը։ Իհարկե, ոմանք կարող են հակադարձել, որ իրադարձությունները համընկել են պատահականորեն։ Բայց քաղաքականության մեջ, ինչպես հայտնի Է, պատահականություններ չեն լինում»,–գրում է թերթը։