տուն Մամուլ «168 Ժամ». Թանկից էժանը կա

«168 Ժամ». Թանկից էժանը կա

124
0

168 ժամԵրեկ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամ- մադ Ռեյիսին սենսացիոն հայտարարություն է արել ասելով, որ Հա­յաստանի իշխանությունները երբեք Իրանի հետ բանակցություններ չեն վարել գազ գնելու շուրջ: Այս հայտարարությունը սենսացիոն է ոչ միայն նրանով, որ այդկերպ Իրանի դեսպանը բացահայտել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյա- նի կողմից հանրությանը մոլորեցնելու հերթական փորձը (վերջին շրջանում դա կարծես այս պաշտոնյայի հիմնական առաքելությունն Է), այլ նաև այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունը որևէ քայլ չի արել ավելի էժան գազ ներկրելու համար: Իսկ այն, որ Իրա­նը պատրաստ է Հայաստանին ավելի էժան գազ մատակարարել, քան Ռուսաստանը, պարզ է դառնում Իրանի դեսպանի մեկ այլ հայ­տարարությունից: «Պետք է նստել, բանակցել, և գործարքը կնքելու պահին նոր կերևա, թե որ գազն է թանկ,- ի պատասխան հարցին ռու­սական, թե՝ իրանական գազն է ավելի թանկ, ասել է դեսպանը շա­րունակելով,- Մի բան էլ կա՝ գուցե մի երկիր ինչ-որ մի երկրի 1000 խորանարդ մետրը վաճառի 400 դոլարով, մեկ այլ երկրի ցանկանա վաճառել 100 դոլարով: Դա կախված է երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնությունից»: Այսպիսով, Մոհամմադ Ռեյիսին հեր- քել է Արմեն Մովսիսյանի այն հայտարարությունը, թե իրանական գազը սահմանին արժե 400 դոլար՝ 1000 խ/մ-ի դիմաց: Ակնհայտ է, որ Իրանի դեսպանը նման պատասխանատու հայտարարություն չէր անի, եթե համոզված չլիներ, որ «բանակցելուց» հետո իր երկիրը պատրաստ է Հայաստանին ավելի էժան գազ վաճառել, քան Ռու­սաստանը: Բնականաբար, պատահական չէ նրա հայտարարության մեջ որպես օրինակ նշված 100 դոլար թիվը: Դա, իհարկե, չի նշանա­կում, թե Իրանը 100 դոլարով գազ կվաճառի Հայաստանին, պարզա­պես դեսպանը ցանկացել է հասկացնել, որ քաղաքական որոշում կայացնելու դեպքում գազի գինը կարող է նաև սպասվածից ավելի ցածր լինել: Ընդ որում, խոսքը մի երկրի դեսպանի մասին է, որն ըն­դամենը մի քանի օր առաջ հայտարարեց, որ պատժամիջոցների վե­րացման դեպքում, եթե հարկ լինի, Իրանը պատրաստ է նավթի բա­րելի գինը նվազեցնել անգամ մինչև 20 դոլարի: Այսինքն՝ Իրանից էժան գազ ստանալու հնարավորությունն առավել քան իրատեսա­կան է: Այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանի իշխանությունը չի էլ փորձել բանակցել Իրանից գազ ներմուծելու հարցի շուրջ: Պատասխանը շատ պարզ է՝ որովհետև դա թույլ չի տվել Ռուսաստանը: Որովհետև Ռուսաստանի հետ մեր «դարավոր բարեկամությունն» ու «ռազմա­վարական գործընկերությունը» ենթադրում է, որ Հայաստանը պար­տավոր է գազ գնել միայն Ռուսաստանից: Իսկ այդ դեպքում գազի գնի շուրջ ոչ թե բանակցում են, այլ խոնարհաբար համաձայնում ենայն գնին, որը որոշում են ռուսները: Հատկապես, որ նրանք նա1 հնարավորություն են տալիս հասարակությանը գնի բարձրացմաէ մասին տեղեկացնել երկու տարի անց, որպեսզի մինչև այդ իշխանու թյունը կարողանա վերարտադրվել: Այս օրերին իշխանության բոլոք ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, հայտարարում են, թե որ քան կկազմեին Հայաստանի վնասները, եթե Ռուսաստանի հես չկնքվեր վերջին գործարքը, և «ՀայՌուսգազարդի» 20 տոկոպ չտրամադրվեր «Գազպրոմին»: Իսկ որևէ մեկը հաշվարկե՞լ է, թե քա նի միլիարդ դոլարի վնաս է կրել Հայաստանը, ասենք՝ 5 կամ 7 տա րի առաջ Իրանի հետ չբանակցելով ու այսքան տարի ավելի էժա( գազ չգնելով: Նման հարցադրումներին իշխանությունները, ամե նայն հավանականությամբ, հակադարձելու են այն հանգամանքը, ոք Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ են գործում, ( իրանական գազ գնելով՝ Հայաստանը կարող էր խնդիրներ ունենա միջազգային հանրության հետ: Բայց այդ փաստարկներն այնքա( թույլ են, որքան ռուսական գազի կալորիականությունը: Որովհետ! նույն միջազգային հանրությունը, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, տարի ներ շարունակ ըմբռնումով է մոտեցել շրջափակման մեջ գտնվա Հայաստանի և Իրանի միջև տնտեսական հարաբերություններին Հենց դրա արդյունքում է, որ տարիներ շարունակ Հայաստանը Իրա նից գազ է ստանում «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» սխեմայով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here