«Սպասումը, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով նախագահ Սերժ Սարգսյանը համաներում կհայտարարի, կարծես, չիրականացավ։ Համաներմանը հատկապես սպասում են փոքր պատժաչափերով ՔԿՀ-ներում գտնվող կալանավորներն ու նրանց ընտանիքի անդամները։ ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները վստահեցնում են, որ համաներում անպայման լինելու է, և այն սպասվում է հոկտեմբերի կեսերին։ Համաներման օրը գաղտնի է պահվում, բայց ենթադրվում է, որ համաներում հայտարարելու մասին նախագահի առաջարկը խորհրդարան կբերվի հաջորդ քառօրյային։ Ըստ Սահմանադրության 81 հոդվածի 1-ին կետի՝ «ՀՀ նախագահի առաջարկությամբ համաներում է հայտարարվում»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։