«Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց, Եվրասիական միության ստեղծումից հետո, ամենայն հավանականությամբ, այդ տարածքում կգործի մեկ միասնական արժույթ ռուբլի։ Թե այդ դեպքում Հայաստանում կենսաթոշակային կուտակային համակարգով քաղաքացիներից հավաքագրված միջոցներին ի՞նչ ճակատագիր է սպասվում, ի՞նչ արժույթով են հաշվարկվելու, պարզ չէ։ Հարցը նույնիսկ կառավարության օրակարգում չկա։ Աժ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ կառավարիչների հետ պայմանագիր կնքելիս անհրաժեշտ է սահմանել, որ ակտիվների տեղաբաշխման ժամանակ հնարավորություն նախատեսվի ցանկացած պահի դրանք փոխարկել այլ արժույթի, որը պաշտոնապես կգործի ՀՀ-ում։ «Այս փողերը նրանք ուզում են մեծ մասամբ տանել եվրոպական ֆինանսական հաստատություններ տեղաբաշխելու։ Բայց, այսօրվա դրությամբ, պետք է փոփոխություն անել օրենքում, որ մարդիկ վստահ լինեն, որ արժե տեղաբաշխել, որովհետև, եթե Մաքսային Միություն մտնեն, այնտեղ հանկարծ փոխարժեքը ռուբլի լինի, մարդիկ կորուստներ չունենան։ Հետևաբար, այսօր տեղաբաշխելուց պետք է այս հնարավորությունը նախատեսել»,-ասել է Հ.Բագրատյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։