տուն Մամուլ «168 Ժամ». Անթույլատրելի է նման կերպ հարց տալն ու միջազգային ատյաններում նման...

«168 Ժամ». Անթույլատրելի է նման կերպ հարց տալն ու միջազգային ատյաններում նման հարց հնչեցնելը. Ալեքսանդր Արզումանյան

105
0

168 ժամ
«Կան դիվանագիտական նորմեր, դիվանագիտական վարքագիծ։ Անթույլատրելի է նման կերպ հարց տալն ու միջազգային ատյաններում նման հարց հնչեցնելը»,– մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանն՝ անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽ ԽՎ–ում նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հարցադրմանը։ «Այնուամենայնիվ, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում՝ ինչպես արտահայտվել, բայց ես գտնում եմ, որ դիվանագիտական տեսանկյունից հարիր չէ՝ միջազգային ատյաններում բարձրացնել նման հարցեր, նման ոճով»,– նշել է Ալեքսանդր Արզումանյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում բազմաթիվ խնդիրներ կան, որոնց վերաբերյալ կարելի էր և պետք էր հարցադրումներ անել, պահանջել, որ նախագահը պատասխանի դրանց»,–գրում է թերթը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here