տուն Մամուլ «168 Ժամ». Ամերիկյան կողմը մերժել է ՀՀ կառավարությանը՝ վերսկսել «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը

«168 Ժամ». Ամերիկյան կողմը մերժել է ՀՀ կառավարությանը՝ վերսկսել «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը

124
0

168 ժամ«2012 թ. դեկտեմբերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկություն տարածվեց, որ ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան 2013-ին կվերսկսի Հայաստանին ֆինանսավորելը։ Դա պայմանավորվում էր ՀՀ ներքաղաքական իրադրությամբ, արտաքին քաղաքականության ոլորտում ռուսամետությունից հրաժարվելու և եվրոինտեգրման ճանապարհը որդեգրելու հանգամանքներով։ Սակայն, մեր տեղեկություններով, ամերիկյան կողմը մերժել է ՀՀ կառավարությանը՝ վերսկսել «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը։ Պատճառաբանությունը բավականին հակիրճ է՝ ՀՀ-ն չի բավարարում ծրագրի չափանիշներին։ Ըստ ամենայնի, ԱՄՆ մտադրությունների վրա էական ազդեցություն է ունեցել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը, գուցե նաև դրանով է պայմանավորված վարչապետ Տիգրան Սարգսյանի ԱՄՆ կատարելիք այցի հետաձգումը։

ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեր հարցմանն ի պատասխան, թե՝ ՀՀ-ում «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի վերսկսման գործընթացը ո՞ր փուլում է, և ճի՞շտ է արդյոք, որ ամերիկյան կողմը մերժել է ՀՀ-ին՝ վերսկսել ծրագիրը, հայտնեցին, որ ՀՀ կառավարությունը մշտապես աշխատել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հետ, և մշտապես գոյություն ունի ծրագրում ընդգրկվելու հնարավորությունը։ «Գոյություն ունեն չափորոշիչներ, որոնց մեծ մասին ՀՀ-ն այսօր բավարարում է։ Երբ ՀՀ կառավարությունն ամբողջությամբ կբավարարի սահմանված չափորոշիչներին, հնարավորություն կընձեռվի վերսկսել բանակցությունները ՝ ծրագրում ընդգրկվելու համար»,– նշել են կառավարությունից»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here