տուն Մամուլ «168 Ժամ». Աղվան Հովսեփյանի եղբայրը՝ Գլխավոր դատախազությունում աշխատակիցների հեռանալու մասին

«168 Ժամ». Աղվան Հովսեփյանի եղբայրը՝ Գլխավոր դատախազությունում աշխատակիցների հեռանալու մասին

147
0

168 ժամ«Շրջանառվող լուրերի համաձայն՝ նորանշանակ դատախազ Գևորգ Կոստանյանը ՀՀ գլխավոր դատախազությունում կադրային փոփոխություններ է իրականացնում՝ առաջին հերթին աշխատանքից հեռացնելով այն «հին կադրերին», ովքեր լավ հարաբերություններ են ունեցել նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի հետ։

Մեզ հետ զրույցում Աղվան Հովսեփյանի եղբայրը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հովսեփյանն, այս առնչությամբ ասաց, թե չի հետաքրքրվում նման մանրամասներով, ապա հավելեց. «Դե, բոլոր հիմնարկներում էլ լինում է, որ ղեկավարը փոխվում է, մարդիկ դիմում են գրում, ազատվում են։ Ես չեմ կարող առանձնացնել, ասել՝ Դատախազությունում են մենակ տենց բաներ անում կամ որևէ այլ կառույցում»։ Մեր դիտարկմանը, թե՝ կարծիք կա, որ Գլխավոր դատախազությունում «կադրային ջարդ» է սկսվել, Ռուբեն Հովսեփյանն այսպես արձագանքեց. «Եթե մարդը ուզում է գնա հանգստի, հեռանա, ո՞նց որակենք դա՛ կարդային ջա՞րդ։ Չէ, այդպես չեմ կարծում»։

Ինչ վերաբերում է լուրերին, թե Գ. Կոստանյանը ձեռնամուխ է եղել հատկապես ՀՀ գլխավոր դատախազությունից ապարանյան ծագում ունեցող աշխատակիցներից ազատվելու գործին, Ռուբեն Հովսեփյանը նախ ծիծաղեց, ապա նշեց. «Տեղյակ չեմ, նման հարցեր մի տվեք ինձ։ Ես չեմ կարծում, որ միայն ապարանցի լինելու համար պիտի հանեն, մասնագետ մարդը որ աշխատում է, ինչի՞ պետք է հանեն»»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here