Սիրիայի մայարքաղաք Դամասկոսում այսօր որոտացել է 16 պայթյուն։ Այս պահին հաղորդվում է առնվազն 12-ի զոհի և տասնյակ վիրավորների մասին, որոնք գտնվում են հիվանդանոցներում։ ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին սա անվանել է «Դամասկոսը ռազմական ճակատի» վերածելու փորձ։
Պայթյունները որոտացել են հիմնականում այն վայրերում, որտեղ առավել շատ են մարդկային կուտակումները՝ շուկաներ, բանուկ փողոցներ, կանգառներ և այլն։