Ինպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ երեկոյան Այգեպարում հակառակորդի կրակոցից վիրավորվել էր 16-ամյա Լիանա Անիկյանը: Araratnews.am-ի լրագրողը այս դեպքի մանրամասները ճշտելու համար զրուցել է Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Մանվել Կամենդատյանի հետ, ով նշել է, որ աղջիկը վիրավորվել է տանը` հեռուստացույց դիտելիս: Նշենք, որ 16-ամյա աղջկա վիճակը կայուն է նրա կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում: