Վերջին ամիսներին Հյուսիսային Կորեայի բնակիչներն օրական ուտում են 420 գրամ սնունդ՝ 600 գրամ նորմայի փոխարեն: Այս մասին հաղորդում է «Ազատ Ասիա» ռադիոկայանը` հղում կատարելով ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության Պհենյանի բաժանմունքին:
Նույն աղբյուրի համաձայն` 2014 թվականի հունվարին այդ թիվը կազմել է 400 գրամ, փետրվարին` 402 գրամ, մարտ-ապրիլին այն ավելացել է` հասնելով 420 գրամի:
Նշվում է նաև, որ միջազգային հումանիտար օգնության տրամադրման շրջանակներում Հյուսիսային Կորեան ամսական ստանում է մոտ 4 հազար տոննա օգնություն: