Այսօր Կահիրեում հզոր պայթյուն է որոտացել: Այն տեղի է ունեցել երկրի անվտանգության ուժերի վարչության շենքի հարևանությամբ: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում: Պայթյունի վայրը ծխահարված է, այստեղ են բերվել անվտանգության մեծ ուժեր: Ներկայում պարզվում են պայթյունի պատճառները: Հայտնի է նաև, որ դեպքի վայր են մեկնել շտապ օգնության մի քանի մեքենաներ: