«Տեսակների ծագումը» աշխատության ամբողջական անվանումն է՝ «Տեսակների ծագումը փոփոխություններով սերման և բնական ընտրության ճանապարհներով» (անգլերեն՝ «On the Origin of Species by Means of Natural Selection, or the Preservation of Favoured Races in the Struggle for Life»):
1859-ի նոյեմբերի 24-ին աշխատությունը հանվեց վաճառքի: Այն համարվում է գիտության պատմության մեջ էվոլյուցիային վերաբերող ամենահայտնի աշխատություններից։ Աշխատության հիմքը Դարվինի կատարած ուսումնասիրություններն էին Հարավային Ամերիկա շրջագայության ընթացքում՝ Գալապագոսյան կղզիներում և Ավստրալիայում 1831-1836 թվականներին։
Գրքի սկզբնական մասում Դարվինը ներկայացնում է իր վարկածների իրողության շատ անվերջանալի շղթա։ Համաձայն դրան՝ օրգանիզմների խմբերը (պոպուլյացիաները) աստիճանաբար զարգանում են շնորհիվ բնական ընտրության։ Հենց այս աշխատությունում էլ բնական ընտրությունն առաջին անգամ ներկայացվեց լայնածավալ մասշտաբներով։ Դարվինը միաժամանակ հերքում էր «ստեղծված տեսակների» (անգլերեն՝ created kinds) մասին ուսմունքը, որի հիման վրա էլ նա գրել էր իր գրքերը։