տուն Լուրեր 1500 մարդ Է տարահանվել Ֆրանսիայի Օլերոն կղզու քեմպինգում բռնկած հրդեհի պատճառով

1500 մարդ Է տարահանվել Ֆրանսիայի Օլերոն կղզու քեմպինգում բռնկած հրդեհի պատճառով

95
0

hrdeh

Անցած գիշեր շուրջ 1500 մարդ Է տարահանվել Ֆրանսիայի Օլերոն կղզում (Ծովամերձ Շարանտայի դեպարտամենտ) գտնվող քեմպինգում բռնկած հրդեհի պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-­ը, օգոստոսի 19-­ին այս մասին հայտնել Է դեպարտամենտի հրշեջ ծառայությունը:

Հրդեհն սկսվել Է ժամը մոտավորապես 03:00­-ին (Երեւանի ժամանակով 05:00­ին) անվավոր տներից մեկում եւ սպառնացել Է արագորեն տարածվել ոչ միայն մոտակա կացարաններ, այլեւ շրջակա սոճու անտառ: Պատահարի վայր ժամանած վեց տասնյակ հրշեջներին շուրջ մեկ ժամ Է պահանջվել կրակը սանձելու համար:

Միջադեպի հետեւանքով ծխից տուժել Է երեք մարդ՝ 5­ամյա երեխայով ընտանիքը: Նրանց տեղափոխել են Ռոշֆոր քաղաքի հիվանդանոց: 1500 մարդ գիշերն անցկացրել են քեմպինգից դուրս, մերձակա քաղաքի հրապարակում:

Ընդհանուր առմամբ կրակը քեմպինգում ոչնչացրել Է հինգ փայտե ստացիոնար եւ անվավոր շարժական տներ, ըստ որում եւս չորս տուն վասվածքներ Է ստացել: Այրվել Է երեք ավտոմեքենա, հաղորդել Է ՏԱՍՍ­-ը: