տուն Լուրեր 15-ամյա գիրուկ աղջիկը վարպետորեն բալետ է պարում (լուսանկարներ, տեսանյութ)

15-ամյա գիրուկ աղջիկը վարպետորեն բալետ է պարում (լուսանկարներ, տեսանյութ)

162
0

179756918

Մարդկանց մեծ մասը սովոր է մտածել կարծրատիպերով: Եթե ինչ-որ մեկը փորձում է դեմ գնալ պարտադրված կանոններին, ապա այն բուռն արձագանքի է արժանանում մյուսների կողմից. գրում է Kulturologia.ru-ն:

Համացանցում մեծ տարածում է գտել 15-ամյա աղջկա մասնակցությամբ տեսանյութը, ով չնայած իր ավելորդ քաշին` վարպետորեն կատարում է բալետի մի շարք բարդ պարային շարժումներ: 15-ամյա աղջիկը հաճույքով է զբաղվում իր սիրած գործով և նպատակասլացորեն գնում է դեպի իր երազանքը՝ դառնալ բալետի պրոֆեսիոնալ պարուհի:

Լիզի Հովելը պարով սկսել է զբաղվել 5 տարեկանից: Աղջիկը խոստովանել է, որ ավելորդ քաշի պատճառով միշտ ստիպված է եղել կրկնակի ջանք թափել արդյունքի հասնելու համար, սակայն երբեք չի մտածել պարը թողնելու մասին:

1_balerina balerina2 balerina4 balerina5