Այսօր 15 համարի երթուղայինի դուռն ընկել է, երբ ուղևորներից մեկը փորձել է այն բացել։ Դեպքն արձանագրել է ArmDaily.am-ը։
Աղբյուրը գրում է, որ սա կարող էր վատ ավարտ ունենալ, բայց, բարեբախտաբար, ուղևորը տղամարդ է եղել ու կարողացել է կառավարել դուռն անկման պահին։
Ճանապարհի ամբողջ ընթացքում ուղևորներից մեկը բռնել է դուռը, որպեսզի այն շուռ չգա։