armsport.am-ը գրում է`
«Օսվալդոյի» ֆուտբոլիստ Պաբլո Խուանը դարձել է ամենաերիտասարդ խաղացողը, որ մասնակցել է Սան Պաուլոյի երիտասարդական գավաթի խաղարկությանը (մինչև 20 տարեկան ֆուտբոլիստներ)` «Պոնտե Պրետայի» դեմ կայացած խաղում, հայտնում է globoesporte-ն:
Խաղի օրը նա 15 տարեկան 3 ամսական էր:
«Օսվալդոն» զիջել է «Պոնտե Պրետային» 1:5 հաշվով:
Նախորդ ռեկորդը պատկանում էր ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին, որը մրցաշարին մասնակցել էր 2008 թ.-ին՝ 15 տարեկան և 11 ամսական տարիքում: