Առաջարկում ենք դիտել իր տեսակի մեջ երբևէ վաճառված ամենաթանկ իրերի հավաքածուն:
15. Պայուսակ Hermes Birkin
Արժեքը` 203.150 դոլար
Կարմիր, կոկորդիլոսի կաշվից 30 սանտիմետրանոց պայուսակի ճարմանդը սպիտակ ոսկուց է, պատված 18 կարատ ադամանդներով:
14. Թագավորական ադամանդե շախմատ
Արժեքը` 500.000 դոլար
Ամբողջությամբ ձեռքի աշխատանք է, որը ստեղծել է հայտնի ֆրանսիացի նկարիչ և ոսկերիչ Բեռնար Մաքքվինը 2005 թ-ին:
13. Ֆոտոխցիկ Susse Freres
Արժեքը` 775.000 դոլար
Հին դագերոտիպ տեսախցիկ է, ստեղծվել է 1839թ-ին և համարվում է ամենահին առևտրային տեսախցիկն աշխարհում:
12. Մագնիսական «թռչող» մահճակալ
Արժեքը`1.600.000 դոլար
Ստեղծվել է 2006 թ-ին, կարող է դիմակայել 900 կգ քաշը, հատակից բարձրությունը 40 սմ է:
11. Բյուրեղապակյա դաշնամուր
Արժեքը` 3.220.000 դոլար
Երաժշտական գործիք, որի վրա Պեկինի (2008թ) օլիմպիական խաղերի բացման արարողությանը նվագել է հայտնի դաշնակահար Լանգ Լանգը:
10. Մահացած շնաձկան ակվարիում` լցված ֆորմալդեհիդի 5% լուծույթով
Արժեքը` 12.000.000 դոլար
Ահա այս գնով հայտնի կոլեկցիոներ Չարլզ Սաատչը Դեմիեն Խյորստի սկանդալային ցուցահանդեսում կարողացավ այն վաճառել ամերիկացի կոլեկցիոներ Սթիվ Քոենին:
այն է
9. Windsor-ի դքսուհուն պատկանող ապարանջան
Արժեքը`12.400.000 դոլար
Հովազի տեսքով այս զարդը` պատված է օնիքսով և ադամանդով, ժամանակին պատկանել է մի կնոջ, որի հետ ամուսնության պատճառով Էդուարդ VIII արքան հրաժարվել է գահից:
8. Վարդագույն ադամանդե մատանի
Արժեքը` 23.200.000 դոլար
Մատանին, որի վրա կա 14.23 կարատանոց ուղղանկյունաձև վարդագույն ադամանդ, գնվել է Christie-ի աուկցիոնում, Հոնկոնգում 2010թ-ին անանուն գնորդի կողմից:
7. Ադամանդե ժամացույց Chopard
Արժեքը` 25.000.000 դոլար
Այն զարդարված է 38 կարատ սրտաձև երեք խոշոր ադամանդներով, ինչպես նաև 163 կարատ սպիտակ ու դեղին ադամանդներով:
6. Ավտոմեքենա Ferrari 250 GTO (1962թ)
Արժեքը` 35.000.000 դոլար
Ամենաթանկ ավտոմեքենան ձեռք է բերվել կոլեկցիոներ Քրեյգ Մաքքոուի կողմից:
5. Հնաոճ պահարան Badminton (XVIII դ)
Արժեքը` 36.700.000 դոլար
3.5 մետր բարձրության պահարանը պատրաստված է սև փայտից, զարդարված փայլուն քարերով: Այն պատրաստվել է Բոֆորտի 3-րդ հերցոգի 19-ամյա Չարլզ Հենրի Սոմերսեթի համար:
4. Պաբլո Պիկասոյի «Ծխամորճով տղան» կտավը (1905 թ)
Արժեքը` 104.200.000 դոլար
2004 թվականին Նյու Յորքի Sotheby’s-ի աճուրդում այն դարձավ նկարչի աշխատանքներից ամենաթանկը:
3. Պոլ Սեզանի «Քարտ խաղացողները» կտավը
Արժեքը` 259,000,000 դոլար
Կտավը աճուրդում 2011թ-ի ապրիլին վաճառվել է Քաթարի արքայական ընտանիքին:
2. Առանձնատուն Leopolda
Արժեքը` 506.000.000 դոլար
Այն գտնվում է ֆրանսիական Ռիվիերայում, նախագծված և կառուցված է 1929-1931թթ-ին: Նախկինում պատկանել է Բելգիայի Լեոպոլդ II արքային:
1. Աշտարակ Antilia
Արժեքը` 1.000.000.000.000 դոլար
Ամենաթանկ տունը աշխարհում, որտեղ աշխատակազմի ծառայողների թիվը հասնում է 600 մարդու: 27 հարկանի աշտարակի բնակելի մակերեսը 37.000 մ² է, ունի երեք ուղղաթիռի կայանատեղի, ինչպես նաև ավտոկայանատեղի 168 տրանսպորտային միջոցների համար: