Ճապոնական փոքր ռադիոընկերությունը կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում՝ ռադիոբեմադրության տեւողության երկարության համար: Ռեկորդների գրքի համապատասխան կոմիտեն արդեն շնորհավորել է այս ձեռք բերման կապակցությամբ:
«Նիսան Ա, Աբե Ռեյձին» ռադիոբեմադրությունը պատմում է 2011 թվականի ավերիչ ցունամիի ժամանակ Կամաիսի քաղաքի բնակչի ճակատագրի մասին: Բեմադրությունը եթեր է գնացել 2013-ի դեկտեմբերին: Այս բեմադրության օրիգինալ տարբերակը տևում է ընդամենը մեկ ժամ, սակայն ռադիոբեմադրության հեղինակները որոշել են ներմուծել նոր սյուժեներ ու հերոսներ, ինչի արդյունքում այն տևել է 8 ժամ 23 րոպե:
Բեմադրությանը մասնակցել են 7 հիմնական դերասաններ, ինչպես նաև մի քանի էպիզոդիկ դերերում հանդես եկած մարդիկ, որոնց թվում եղել է նաև Իվատե նահանգի ղեկավար Տակույա Տասոն: Ռադիոընկերության ղեկավարությունը հույս ունի, որ ռադիոբեմադրության` Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելը թույլ կտա ավելի արագ վերականգնել Կամաիսի քաղաքը, որը տուժել է երկրաշարժից և ցունամիից: