տուն Քաղաքական Միջազգային Տորոնտոյի սկանդալային քաղաքապետն աջակցություն է հայտնել իր ոչ պակաս սկանդալային հայրենակից Ջասթին...

Տորոնտոյի սկանդալային քաղաքապետն աջակցություն է հայտնել իր ոչ պակաս սկանդալային հայրենակից Ջասթին Բիբերին

162
0

1346753732_227

Սկանդալային պահվածքով հայտնի Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդը, ով մեղադրվում է թմրանյութեր օգտագործելու, ինչպես նաև պատվերով մարդ ծեծելու մեջ, իր աջակցությունն է հայտնել իր ոչ պակաս սկանդալային հայրենակից երգիչ Ջասթին Բիբերին: Այս մասին հաղորդում է the Tororto Sun-ը:

Այս մասին քաղաքապետն ասել է Sports Junkies ռադիոհաղորդման ժամանակ: Նա նշել է, որ Բիբերն ընդամենը 1+ տարեկան է, և բոլորին խորհուրդ է տվել պատկերացնել իրենց Բիբերի փոխարեն: «Նա երիտասարդ տղա է: Կցանկանայի նույնքան հաջողակ լինել, որքան նա է», — ասել է Ֆորդը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Բիբերը ձերբակալվել էր Մայամիում՝ մեքենան թմրանյութերի և ալկոհոլի ազդեցության տակ վարելու համար: Իսկ երեկ Բիբերին մեղադրանք է առաջադրվել 2013 թվականի դեկտեմբերին՝ լիմուզինի վարորդին ծեծելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here