Իսպանիայի ոստիկանությունը մանկապղծության դեպք է բացահայտել, որն աննախադեպ է այդ երկրի պատմության ընթացքում: Բանն այն է, որ ոստիկանությունն օգտվել է գողություն կատարած անձի օգնությունից: Այս մասին հաղորդում է El Mundo-ն:
Մի քանի օր առաջ ոստիկանություն է զանգահարել մի տղամարդ, ով պատմել է, որ ինքը գողություն կատարելու նպատակով մուտք գործելով բնակարաններից մեկը` այնտեղ հայտնաբերել է մանկապղծի կատարած հանցագործությունների ապացույցներ, այդ թվում նաև տեսանյութեր: Այս զանգը թույլ է տվել հայտնաբերել մի մարզչի, ով տարիներ շարունակ սեռական բնույթի բռություններ է կատարել չորս դեռահասի նկատմամբ: