Շվեդիայի խորհրդարանը կոչ է արել խաղաղություն հաստատել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Շվեդիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամները շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի գոտում խաղաղության հաստատմամբ», — ասել է նա: Ուորլիքը շնորհակալություն է հայտնել Շվեդիային և նրա արտգործնախարար Կարլ Բիլդտին այս հարցում ակտիվ գործունեության համար։
Ավելի վաղ Ուորլիքն իր էջում տեղեկացրել էր, որ համանախագահներն աշխատում են նոր առաջարկների վրա, որոնք հիմնված են լինելու երեք սկզբունքների վրա` զենքի կիրառումից հրաժարում, տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք: