Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն «Շելկեի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում տարած հաղթանակից հետո (3:1 և 6:1 հաշվով) գնահատում է որպես լուրջ արդյունք Էլ Կլասիկոյից առաջ:
««Շալկեի» հետ խաղը մեզ համար դրական ավարտվեց, և վստահություն կավելացնի կիրակի օրը «Բարսելոնայի» հետ խաղից առաջ: Խնդիրները պետք է լուծել քայլ առ քայլ: Մենք խմբային փուլում լավ խաղացինք, շատ գնդակներ խփեցինք, շատ միավորներ վաստակեցինք, անցանք «Շալկեին»:
Տեսնենք, թե ով մեզ բաժին կհասնի, սակայն մենք կփորձենք լուծել մեր առջև դրված խնդիրը և մրցաշրջանի վերջում ունենալ երեք տիտղոս: Հասկանում ենք, որ դժվար է լինելու, սակայն սա «Ռեալն» է, և մենք պետք է բարձր նշաձող դնենք: Նման տրամադրությամբ ամեն ինչ հնարավոր է», — ասել է Ռոնալդուն: Այս մասին հաղորդում է AS-ը: