Իսրայելում հազարավոր ուլտրա օրթոդոքսներ բողոքի ակցիաներ են սկսել ընդդեմ զինվորական ծառայության: Այս մասին գրում է Al-Arabiya-ն:
Բողոքի ակցիաներից մեկի ժամանակ 3 հազար օրթոդոքսներ փակել են Երուսաղեմի արվարձանների փողոցները, ինչպես նաև Թել Ավիվի Բնեյ Բրաք արվարձանի և Աշդոդ քաղաքի փողոցները: Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար կիրառել է ջրցան մեքենաներ:
30 մարդ ձերբակալվել է հասարակական կարգը խախտելու համար: Տուժածների մասին չի հաղորդվում: