Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ պետական պաշտոնյաների, նրանց ընտանիքի անդամների հեռախոսազանգերի գաղտնալսումը պետք է որակել որպես լրտեսություն: Այս մասին հաղորդում է TRT Haber-ը:
Նրա խոսքերով` երկրի կառավարությունը բոլոր միջոցները կձեռնարկի պարզելու այն անձանց, որոնք ներգրավված են պետական պաշտոնյաների հեռախոսազանգերը գաղտնալսելու մեջ: Անդրադառնալով ԱՄՆ-ում գտնվող Ֆեթհուլլահ Գյուլենի շարժմանը, նա նշել է, որ Թուրքիայում կա մի պետական գերատեսչություն, որի աշխատակիցների կեսը համարվում են Գյուլենի հետևորդներ:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերից սկսված կոռուպցիոն սկանդալը, որում ներգրավված էին շատ բարձրաստիճան պաշտոնյաներ,շարունակությունն է ստացել այս տարվա փետրվարին, երբ հրապարակվել են Էրդողանի և նրա որդու գաղտնալսման ձայնագրությունները: Դրանցում Էրդողանն ու որդին խոսում են կոռուպցիոն մեխանիզմների գործազրկման և գործարարներից կաշառք վերցնելու մասին: Ձայնագրությունների իսկությունը պաշտոնապես հաստատված չէ: