Բրիտանացի բժիշկը, ով հայտնի է պլաստիկ վիրաբուժության ոլորտում, որոշել է անվճար օգնություն ցուցաբերել Պակիստանում ծծմբաթթվի միջոցով խոշտանգված կանանց: Պակիստանում հաճախ են դեպքերը, երբ տան տղամարդիկ ընտանիքի իգական սեռի ներկայացուցիչներին խոշտանգում են քիմիական այս նյութի միջոցով: Եթե կանայք կենդանի են մնում, ապա նրանք ամբողջ կյանքում տառապում են այլանդակված երեսի պատճառով:
Բժիշկ Շահմալաքն արդեն ծախսել է 50 հազար ֆունտ ստերլինգ` 6 կանանց վիրահատելու համար: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը: