տուն Քաղաքական Միջազգային Հարավային Սուդանի երկու քաղաքներ վերածվել են ուրվականի. ՄԱԿ-ի պաշտոնյա

Հարավային Սուդանի երկու քաղաքներ վերածվել են ուրվականի. ՄԱԿ-ի պաշտոնյա

124
0

469789-ivan

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվան Սիմոնովիչն, ով պատասխանատու է մարդու իրավունքների համար, Հարավային Սուդանում մարտնչող երկու կողմերին էլ մեղադրել է հանցագործությունների մեջ: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ասել է, որ Բորը և Բենտուն վերածվել են ուրվական քաղաքների, քանի որ ամբողջությամբ ավերվել են և այրվել:

Տեղեկացնենք, որ Հարավային Սուդանում բախումները սկսվել են անցած տարվա դեկտեմբերին այն բանից հետո, երբ ազգային բանակի որոշ զորամիավորումներ հրաժարվել են ենթարկվել կենտրոնական իշխանություններին: Այդ որոշումը կայացվել է երկրի նախագահ Սալվա Քիիրի կողմից փոխնախագահ Ռիեկա Մաչարային հեղաշրջում իրականացնելու մեղադրանք առաջադրելուց հետո:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here