Ձողափայտով թռիչքի աշխարհի օլիմպիական չեմպիոն Ռոն Լավիլենին Լեհաստանում կայացած մրցումների ժամանակ սահմանել է այս մարզաձևի պատմության երկրորդ լավագույն արդյունքը` մի փոքր զիջելով ուկրաինացի Սերգեյ Բուբկայի` անհաղթահարելի թվացող ռեկորդին:
27-ամյա ֆրանսիացին հաղթահարել է 6,08մետր բարձրությունը: Հիշեցնենք, որ 1993 թվականին Բուբկան սահմանել է աշխարհի ռեկորդ՝ հաղթահարելով 6,15 մետր բարձրությունը: Լավինելլին, 2012 թվականի օլիմպիական խաղերի ժամանակ, փորձել է գերազանցել այդ թիվը, սակայն դա նրան չի հաջողվել: Այս մասին հաղորդում է Eurosport-ը: