Լեհաստանի նախագահ Դոնալդ Տուսկը կոչ է արել ստեղծել սեփական էներգետիկ միությունը` ի հակակշիռ Ռուսաստանի: Այս մասին նա ասել է իր հոդվածում, որն այսօր հրապարակվել է The Financial Times-ում: «Միացյալ Եվրոպան կարող է վերջ դնել Ռուսաստանի էներգետիկ գերակայությանը», — ասել է Լեհաստանի վարչապետը:
Տուսկի խոսքերով` անկախ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումից, մի բան ակնհայտ է` Եվրոպան շատ թույլ է ռուսական էներգետիկ կախվածության պատճառով: Լեհ գործչի կարծիքով` ԵՄ-ն արդեն ստեղծել է բանկային միություն և հիմա ստեղծվում է Եվրոպայի ատոմային էներգիայի միություն: Նման միություն անհրաժեշտ է նաև էներգետիկ ոլորտում, ինչը համապատասխանում է բոլոր 28 երկրների ընդհանուր շահերին: