տուն Քաղաքական Միջազգային Ավակովը մտադիր է լուծել «արևելյան» խնդիրը 48 ժամում. Աջ սեկտորը սպառնում է...

Ավակովը մտադիր է լուծել «արևելյան» խնդիրը 48 ժամում. Աջ սեկտորը սպառնում է պաշտոնանկ անել ՆԳ նախարարին

101
0

84468

Առաջիկա 48 ժամերին հնարավոր է կարգավորել Լուգանսկի, Դոնեցկի և Խարկովի շրջաններում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը կառավարության այսօրվա նիստի առաջ: Հիշեցնենք, որ այդ շրջաններում 4 օր շարունակ անջատողականները գրավել են մի շարք կառավարական հաստատություններ և հրաժարվում են ազատել դրանք:

«Կարծում եմ, որ ճգնաժամի կարգավորումը կլինի առաջիկա 48 ժամերի ընթացքում», — ասել է Ավոկովը` չբացառելով քաղաքական երկխոսությունը կամ ուժային տարբերակը:

Մինչդեռ ազգայնական «Աջ սեկտորը» շարունակում է արևելքում անջատողականների դեմ պայքարող Ավակովի դեմ հակաքարոզչությունը: Այս կազմակերպությունան ներկայացուցիչ Իգոր Կրիվորուչկոն երեկ հայտարարել է, որ եթե չլինեին արևելքում ծավալվող զարգացումները, իրենք վաղուց էին պաշտոնանկ արել Ավալովին:

Հիշեցնենք, որ «Աջ սեկտորի» և Ավակովի միջև լարվածությունն առաջացել է այնբանից հետո, երբ այդ կազմակերպության անդամ Սաշկո Բիլին սպանվել էր (պաշտոնական տեղեկություններով` ինքնասպան եղել) ոստիկանական օպերացիայի ժամանակ: